The story
Founded by Vagharshak Shahkhatunyan in 1868.1
Private company
Вагаршапатский театр is a theatre company based in Vagharshapat, founded in 1868, dissolved in 1951.1 It was founded by Vagharshak Shahkhatunyan.1
Վաղարշապատի թատրոն, 1868 թվականին Վաղարշապատում, Վաղարշակ Շահխաթունյանի նախաձեռնությամբ, տեղի թատերասերների և Երևանի թատերախմբի ուժերով կազմակերպվել են ներկայացումներ։ Բեմադրություններ են տրվել նաև Գևորգյան ճեմարանում, ուր կանանց դերերը կատարել են տղամարդիկ։ Վաղարշապատի թատրոնի զարգացմանը նպաստել են Ա․ Սագինյանը, Փ․ Նավասարդյանը իրենց ներկայացումներով (Փուղինյանի «Դալալ Ղաղո», Գալֆայանի «Արշակ Երկրորդ», Սունդուկյանի «Պեպո» և այլն)։ Հիշարժան են Շիլլերի «Ավազակներ», Շեքսպիրի «Օթելլո» (երկուսն էլ՝ 1894), Լ․ Մանվելյանի (նաև՝ Ֆրանց Մոորի և Օթելլոյի դերակատարը) ղեկավարությամբ տրված բեմադրությունները։ 20-րդ դարի սկզբին ճեմարանում ներկայացվել են Կոմիտասի «Քաղաքավարության վնասները» օպերետը, Մոլիերի «Սկապենի արարքները» (ճեմարանի թատրոնի բացման առթիվ, 1907) և այլն։ Վաղարշապատում հանդես են եկել Հ․ Աբելյանի, Սիրանույշի ղեկավարած և այլ թատերախմբեր։ Սովետական կարգերի հաստատումից հետո Վաղարշապատում ավելի ակտիվ գործունեություն է ունեցել տպագրիչ բանվորների թատերախումբը։ 1937 թ. կազմակերպվել է պետական թատրոն՝ Ա․ Խոսրովի ղեկավարությամբ (բացվել է Սունդուկյանի «Պեպո» ներկայացումով), խաղացանկում՝ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Լ․Միքայելյանի «Գոշ», Ջաբարլիի «Սևիլ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շիրվանզադեի «Պատվի համար», Սիմոնովի «Ռուս մարդիկ», Սունդուկյանի «Խաթաբալա», Վաղարշյանի «Վանքաձոր» և այլն։ Թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Ե․ Յուզբաշյանը, Ա․ Վաչյանը, Ռ․ Վանյանը, Լ․ Զանյանը, Խ․ Ներսիսյանը, Խ․ Զաքարյանը, Տ․ Խաչատրյանը, Հ․ Հարությունյանը, Բ․ Բժիկյանը, Ա․ Վրույրը, Գ․ Ստամբոլցյանը, Ա․ Բարսեղյանը2 From the hy Wikipedia, CC BY-SA 4.0
Last updated Oct 21, 2026.
Founded by Vagharshak Shahkhatunyan in 1868.1
Who has led Вагаршапатский театр, and when. Pick a name to see everywhere that person has worked.
The numbers on this page point here. Each one links to the record it came from.