Private company

Zubalov People's House

Zubalov People's House is a Georgian theatre company, founded in 1909, dissolved in 1921.1

Զուբալովի ժողովրդական տուն, լուսավորական հիմնարկություն, թատերական շենք Թիֆլիսում (այժմ՝ Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն)։ Կառուցվել է Զուբալով եղբայրների միջոցներով։ Ի սպաս է դրվել ժողովրդական թատրոնների դերասաններին և թատերասերներին՝ էժանագին ներկայացումներ տալու աշխատավորական զանգվածների համար։ Դահլիճն ունեցել է 700 տեղ։ Բացվել է 1909 թվականի ապրիլի 2-ին, Գոգոլի «Ռևիզոր»-ի բեմադրությամբ (ռեժիսոր՝ Պ. Արաքսյան)։ Գործել են հայկական (նախագահ՝ Գ. Երիցյան), վրացական, ռուսական, ուկրաինական, ադրբեջանական, օսական, գերմանական, լեհական և այլ թատերական մասնաճյուղեր։ Մեծապես նպաստել է Անդրկովկասի թատերական արվեստի զարգացմանը։ Հայկական խմբին հատկացվել է ամսական 3-4 օր։ Բեմադրություններով և դերակատարումներով հանդես են եկել ռեժիսորներ Ա. Արմենյանը, 0. Սևումյանը, Ա. Սարազյանը, Լ. Բալանթարը, դերասաններ Հասմիկը, Սիրանուշը, Տ. Աբելյանը, Գ. Տեր-Դավթյանը, Գ. Ավետյանը, Գավրոշը, Լ. Երամյանը, ժասմենը և ուրիշներ։ Զուբալովի ժողովրդական տունը գործել է մինչև 1921 թվականը։2 From the hy Wikipedia, CC BY-SA 4.0

Last updated Oct 21, 2026.

Overview

Apr 2, 1909Founded1
Mardjanishvilitheatretbs old
Photo: Unknown author Unknown author Uploaded to the ka.wikipedia by: ka:User:Alsandro, Public domain, via Wikimedia Commons3

Timeline

  1. 1921Dissolved Dissolved1
  2. Apr 2, 1909Founded Founded1